Բռնազավթիչների վարչակազմը ազատ է արձակել մեկ տարի առաջ ձերբակալված Գիորգի Գիունաշվիլիին

Բռնազավթիչների վարչակազմը ազատ է արձակել մեկ տարի առաջ ձերբակալված Գիորգի Գիունաշվիլիին:

Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ Գիունաշվիլին Ցխինվալիի բանտը լքել է մի քանի ժամ առաջ և արդեն գտնվում է իր ընտանիքի անդամների հետ միասին:

Գիորգի Գիունաշվիլիին բռնազավթիչների վարչակազմը դատապարտել էր 20 տարի ազատազրկման: Նրան ձերբակալել էին այսպես կոչված վարչական սահմանը անօրեն հատելու , որից հետո մեղադրել էին դիվերսա կազմակերպելու մեջ:

Վրացական կողմը նրա ազատագրման հարցը բարձրացնում էր Էրգնեթիի հանդիպումների ընթացքում: