Թբիլիսիի քաղաքային դատարանը բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ութ մարդու թողել է կալանքի տակ
Թբիլիսիի քաղաքային դատարանը բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ութ մարդու թողել է կալանքի տակ

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել ութ հոգու, որոնք կալանավորվել են բողոքի ակցիաների ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով։

Որոշումը դատավոր Իրակլի Խուսկիվաձեն հրապարակեց րոպեներ առաջ։

Այսօրվա նիստում կալանավորների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայվեց և մնաց ուժի մեջ։

Թբիլիսիի քաղաքային դատարանում առավոտից դատական ​​նիստը շարունակվում է։