Թբիլիսիի քաղաքային դատարանը բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Դավիթ Լոմիձեին և Թեմուր Զասոխաշվիլիին դատապարտեց 4 տարի 6 ամսվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը խաղաղ ցույցի ժամանակ ձերբակալված Դավիթ Լոմիձեին և Թեմուր Զասոխաշվիլիին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման։
Գործով դատավճիռը հրապարակել է դատավոր Նինո Գալուստաշվիլին։
Մինչ այդ մեղադրյալները հանդես են եկել վերջին խոսքով և նշել, որ իրենց անմեղ են համարում։ Նրանք նաև հորդորել են դատարանին կայացնել օբյեկտիվ և արդարացի որոշում։
Դավիթ Լոմիձեն և Թեմուր Զասոխաշվիլին ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ըստ դատախազության՝ նրանք ուշ երեկոյան, Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ ընթացող խաղաղ ցույցի ժամանակ, Ճիճինաձե փողոցում հարձակվել են հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցների վրա և նրանց ուղղությամբ նետել այսպես կոչված «Մոլոտովի կոկտեյլներ»։ Նշված գործողության հետևանքով կրակ է բռնկվել Վրաստանի ՆԳՆ հաշվեկշռում գտնվող ջրցանի հատուկ մեքենայում։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353 հոդվածի առաջին մասով (ոստիկանի վրա հարձակում՝ նրա ծառայողական գործունեության հետ կապված), որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։