Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ցանկանում ենք արձագանքել կոնկրետ լրատվամիջոցների տարածած կեղծ տեղեկատվությանը, թե օրեր առաջ դժբախտ պատահարի հետևանքով մահացած 16-ամյա դեռահասը ընկել է Ռիղե զբոսայգում փոսի մեջ,- այս մասին հայտարարություն է տարածել Թբիլիսիի քաղաքապետարանը:
Ինչպես նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, տարածված տեղեկատվությունը կեղծ է և զրպարտություն։
«Ցավոք սրտի, ողբերգությունը տեղի է ունեցել մասնավոր սեփականության շենքում: Կրկին նշում ենք, որ դեպքը տեղի է ունեցել մասնավոր սեփականությունում։
Ցավալի է, որ լրատվամիջոցներն օգտագործում են նման ողբերգություն՝ գերատեսչությունը վարկաբեկելու համար։ Դեպքի փաստով հետաքննություն է սկսվել։
Կոչ ենք անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարգել իրենց մասնագիտությունը և հանրությանը տրամադրել միայն ստուգված տեղեկատվություն։
«Թբիլիսիի քաղաքապետարանը խորը վիշտ է հայտնում դեռահասի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։