Թբիլիսիի քաղաքապետարան. Տեղեկությունն այն մասին, որ որոշ մետրոկայարաններ աշխատում են խափանումներով չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը
Թբիլիսիի քաղաքապետարան. Տեղեկությունն այն մասին, որ որոշ մետրոկայարաններ աշխատում են խափանումներով չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը

«Տեղեկությունն այն մասին, որ որոշ մետրոկայարաններ աշխատում են խափանումներով չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

«Ցանկանում ենք արձագանքել սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկատվությանը, որ որոշ մետրոկայարաններ աշխատում են խափանումներով։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։

Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մայրաքաղաքի մետրոկայարաններն աշխատում են սովորական ռեժիմով և սպասարկում են ուղեւորներին ամեն օր ժամը 06:00-ից 00:00-ն։

Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կապված հարցերը կարելի է ճշտել գործակալության մամուլի գրասենյակից։ Նաև կարող եք զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ՝ 2 72 22 22»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։