Թբիլիսիի քաղաքապետարան – Մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև միացված տարածքներում, ճանապարհները մաքրվում են ձյունից և ցանվում է տեխնիկական աղ
Մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև միացված տարածքներում, ճանապարհները մաքրվում են ձյունից և ցանվում է տեխնիկական աղ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը:
Մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդմամբ, «Թբիլսերվիս Գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները աշխատում են օրական 24 ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
«Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, քաղաքապետի տեղակալ Իրակլի Բենդելիանին և «Թբիլսերվիս Գրուպ»-ի տնօրեն Գիորգի Պապավան տեղում ծանոթացել են ճանապարհների մաքրման աշխատանքներին։ Աշխատանքներին ներգրավված է 51 միավոր հատուկ տեխնիկա և մոտ 150 աշխատակից։
Մենք կոչ ենք անում բնակչությանը ձնառատ եղանակին երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Երթևեկության խափանման դեպքում խնդրում ենք կապվել «Թբիլսերվիս Գրուպ»-ի թեժ գծի՝ 2 61 90 50 կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծի՝ 2 72 22 22 հեռախոսահամարներով, և մենք անմիջապես կարձագանքենք», – ասվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

