Այսօրվանից, երեք օրվա ընթացքում, մայրաքաղաքի փողոցներում տեղաշարժվելու են տոնական զարդարված հրշեջ մեքենաները:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրշեջ փրկարարները բնակչությանը շնորհավորելու են Ամանորի առթիվ:
Հրշեջ մեքենաների վերջին կանգառը լինելու է Առաջին հանրապետության հրապարակը, Ամանորյա գյուղում, որտեղ ցանկացողները կարող են ուսումնասիրել մեքենաները և լուսանկարվել: