Թբիլիսիի հասարակական տրանսպորտում իրականացվում է ուղևորների մոնիտորինգ
Թբիլիսիի հասարակական տրանսպորտում իրականացվում է ուղևորների մոնիտորինգ

Կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված հանձնարարականների կատարման նպատակով Թբիլիսիի հասարակական տրանսպորտում իրականացվում է ուղևորների մոնիտորինգ:

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, այդ նպատակով մետրոկայանների մոտ ակտիվ վերահսկողություն են իրականացնում ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները և Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ներկայացուցիչները:

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն շնորհակալություն է հայտնում ներքին գործերի նախարարությանը՝ գործընթացին աջակցելու համար և քաղաքացիներին զգույշ լինելու կոչ անում:

«Մետրոպոլիտենում ստուգում ենք շնչադիմակները: Բոլոր մուտքերի մոտ կանգնած են Թբիլիսիի տրանսպորտային ընկերության և պարեկային ոստիկանության աշխատակիցներ և ընթանում է քաղաքացիների մոնիտորինգ, թե որքանով են նրանք օգտագործում շնչադիմակ: Այն դեպքում, եթե քաղաքացիները չունեն դիմակ, մենք ենք նրանց տալիս այն: Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարարությանը՝ գործընթացին աջակցելու համար: Քաղաքացիներին խնդրում ենք, լինել զգույշ և զգոն»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է անում, հասարակական տրանսպորտից օգտվել միայն պարտադիր ուղևորության համար և ենթարկվել անվտանգության բոլոր կանոններին: