Թբիլիսիի հասարակական տրանսպորտում հաջորդ տարվանից կգործարկվի բաժանորդագրման համակարգ
Թբիլիսիի հասարակական տրանսպորտում հաջորդ տարվանից կգործարկվի բաժանորդագրման համակարգ

Թբիլիսիի հասարակական տրանսպորտում հաջորդ տարվանից կգործարկվի բաժանորդագրման համակարգ,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի այսօրվա նիստում։

Կախա Կալաձեի խոսքով՝ նորույթի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։ Նրա խոսքով, միկրոավտոբուսի պարկի ամբողջական վերանորոգումից հետո հասարակական տրանսպորտը կունենա ինտեգրված ուղեվարձ։

«Բացի այդ, հունվարից կներդրենք նորույթը՝ բաժանորդային համակարգը։ Այս մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ։ Կգործի նաև ինտեգրված սակագին։ Գիտեք, որ մետրոյի տոմս գնելիս մարդիկ հնարավորություն ունեն մեկուկես ժամ առանց վճարի օգտվել ավտոբուսից, միկրոավտոբուսից։ Դա ընթացիկ տվյալներով չի վերաբերում դեղին երթուղայիններին, սակայն հաջորդ տարվանից այն ամբողջությամբ կկարգավորվի, և ամբողջ հասարակական տրանսպորտը կկարողանա օգտվել այդ ինտեգրված սակագներից»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետը նաև նշել է, որ մինչև տարեվերջ երթուղայինների պարկը ամբողջությամբ կվերանորոգվի, իսկ դեղին երթուղայիններն ամբողջությամբ կփոխարինվեն նոր՝ կապույտ երթուղայիններով։