Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները ներկայացված են Իսպանիայում անցկացվող Routes Europe 2025 միջազգային հարթակում
Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները ներկայացված են Routes Europe 2025 միջազգային հարթակում, որն անցկացվում է Իսպանիայի Սևիլյա քաղաքում, հայտնում է «Տավ Ջորջիա»-ն։
Նրանց խոսքով՝ «Տավ Ջորջիա»-ի և TAV Airports Holding-ի թիմը ավիաընկերություններին և օդանավակայանների օպերատորներին ծանոթացնում է Վրաստանի երկու միջազգային օդանավակայանների ծառայություններին և ներուժին։
«Տավ Ջորջիա»-ն տասնյակ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ այնպիսի ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են Vueling-ը, Austrian Airlines-ը, Air India-ն, Edelweiss-ը, Cyprus Airways-ը, Finnair-ը, Scandinavian Airlines (SAS), Easyjet-ը, Air Serbia-ն, Air Cairo-ն և այլն: Նաև՝ լեհական օդանավակայանների կառավարիչ Polish Airports-ի հետ: Նշված ավիաընկերություններից մի քանիսն արդեն իսկ գործում են Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում, իսկ մի քանիսին հանդիպումների ընթացքում տրամադրվել է «Տավ Ջորջիա»-ի ծառայությունների և Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայաններում աշխատելու առավելությունների մասին համապարփակ տեղեկատվություն:
Routes Europe-ը տարածաշրջանի ամենամեծ ավիացիոն միջոցառումն է։ Սա հարթակ է, որը միավորում է տարբեր երկրների ավիաընկերություններին, օդանավակայաններին, զբոսաշրջային և ավիացիոն կազմակերպություններին, որոնք ներգրավված են եվրոպական օդային կապերի զարգացման գործում։
«Տավ Ջորջիա»-ն անընդհատ աշխատում է իր կողմից կառավարվող երկու օդանավակայաններից նոր ուղղությունների զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ եվրոպական երթուղիներում։ Ընկերությունը Վրաստանի ավիացիոն շուկայում գործում է 20 տարի և այս ընթացքում Վրաստանում երկու միջազգային օդանավակայանների կառուցման և զարգացման գործում ներդրել է 230 միլիոն դոլար», – ասվում է «Տավ Ջորջիա»-ի հայտարարության մեջ։