Թբիլիսիի երեք թաղամասում ժամանակավոր կդադարեցվի էլեկտրաէներգիայի մատակարարումը
Ցանցում նոր բաժանորդներ միացնելու նպատակով, այսօր, մայրաքաղաքի երեք թաղամասներում ժամանակավոր կդադարեցվի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Տեղեկությունը տարածում է«Թելասի»-ն:
Նաձալադևի շրջանի բաժանորդները, մասնավորապես Գլդանի գյուղի և Ավշնիի փողոցի բնակիչներին սահմանափակումը կվերաբերի 10:00-ից մինչև 18:00-ն: Ինչպես նաև 11:00-ից մինչև 15:00-ը սահմանափակումը կվերաբերի Թեմքայի բնակավայրի III միկրոշրջանի V կվարտակին և Ռոմելաշվիլու փողոցին:
10:00-ից մինչև 18:00-ն էլեկտրամատակարարումը կսահմանափակվի Չուղուրեթիի շրջանում, Տովստոնոգովի փողոցում:
Էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի նաև Սաբուրթալոյի շրջանում: Մասնավորապես, 11:00-ից մինչև 13:00-ը սահմանափակումը կվերաբերի նաև Բերբուկի փողոցի բնակիչներին:
«Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողությունը՝ անհարմարություն պատճառելու համար: Աշխատանքների ավարտից հետո, կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասվում է «Թելասի»-ի հայտարարությունում: