Թբիլիսիի երեք մանկապարտեզներում խափանվել է դաստիարակչական գործընթացը
Թբիլիսիի N19, N84 և N125 մսուր-մանկապարտեզներն այսօր առավոտից դադարեցրել են գործունեությունը – մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկությամբ, նշված որոշման պատճառը մանկապարտեզների շենքերի այժմյան տեխնիկական վիճակն է, որը Լևան Սամխարաուլիի փորձաքննության ազգային բյուրոյի մասնագետների եզրահանգմամբ, ոչ բավարար է և այս իրավիճակում նրանց շահագործումը նպատակահարմար չէ:
Մսուր-մանկապարտեզների գործակալությամբ տեղեկությամբ, հունվարի 29-ից նշված մանկապարտեզներում գրանցված երեխաները կբաշխվեն շրջանում առկա այլ մանկապարտեզներ:
Զուգահեռաբար, կսկսվի նշված մսուր-մանկապարտեզների շենքերի վերանորոգման աշխատանքները: