Թբիլիսիի Ցինցաձե փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Թբիլիսիում, Ծինծաձե փողոցում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, այս պահին հրդեհը մարվել է։
Դեպքի վայրում մնում են հրշեջ-փրկարար ծառայության ներկայացուցիչները։
Ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ քննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը վերաբերում է ուրիշի գույքի ոչնչացմանը կամ վնասմանը, ինչը զգալի վնաս է պատճառել։