Թբիլիսիի «Ամանորյա գյուղը» փակվել է համերգով
Թբիլիսիի «Ամանորյա գյուղը» փակվել է համերգով

Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպած «Ամանորյա գյուղը» փակվել է «Մայրենի լեզվի» այգում համերգով։ Միջոցառմանը ներկա է եղել Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայան։

«Այսօր ավարտվեց «Ամանորյա գյուղը», որի ընթացքում շուրջ երեք շաբաթ իրականացվեցին բազմաթիվ աշխատանքներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց և ձեռներեցներին, ովքեր ներգրավված են եղել դրա կազմակերպման գործում»,- ասել է Անդրիա Բասիլայան։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ համերգի մասնակիցները՝ Մայա Բարաթաշվիլին, Սոփո Խալվաշին, Օթո Նեմսաձեն, Նուկրի Կապանաձեն, «Քուչիս բիճեբին», Էկա Դոլիձեն, Դաթո Փորչխիձեն հանդիսատեսի առջև հանդես եկան Պաատա Անդրիաձեի բենդի հետ և կատարեցին բազմաժանր ծրագիր, որը այս երեկոյի համար պատրաստել էր նախագծի հեղինակ Ռուսուդան Մորչիլաձեն:

Հին Նոր տարվա երաժշտական ​​երեկոյին օսական և աբխազական երգեր կատարեցին նաև «The Quintessence» խումբը, «Շավնաբադա» անսամբլը և Գիորգի Սուխիտաշվիլին։