Թբիլիսիի «Ամանորյա գյուղը» կգործի մինչև հունվարի 14-ը

15:48, 31.12.2024

Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ՝ մայրաքաղաքում կազմակերպված «Ամանորյա գյուղը» կգործի մինչև հունվարի 14-ը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին ուղիղ միանալու ժամանակ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ Ամանորի օրերը կտևեն մինչև հունվարի 14-ը, և «Ամանորյա գյուղի» այցելուներին սպասվում են բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ։

«Մեզ ասացին, որ «Ամանորյա գյուղը» կգործի մինչև հունվարի 7-ը, սակայն բազմաթիվ նամակներ են եկել Ամանորի օրերը երկարացնելու խնդրանքով։ Մենք որոշում ենք կայացրել, և «Ամանորյա գյուղը» կգործի մինչև հունվարի 14-ը։ «Ամանորյա գյուղի» ավանդույթը հաստատել ենք 2017 թվականից, ստեղծել ենք հարմար տարածք, որը տարեցտարի ավելի է մեծանում։ Այս տարի հատկապես գեղեցիկ է մեր «Ամանորյա գյուղը»։ Շատերն են այցելում՝ թե՛ Թբիլիսիի բնակիչներ, թե՛ մայրաքաղաքի հյուրեր, զբոսաշրջիկներ։ Մենք ունենք բազմազան ծրագիր, կա մեծ սառցադաշտ։ Այս մասշտաբի սառցադաշտ երբեք չի կառուցվել։ Ուրախ եմ, որ մեր «Ամանորյա գյուղը» գեղեցիկ է զարդարված։ Մինչեւ հունվարի 14-ը բոլորը հնարավորություն կունենան գալ իրենց երեխաների, թոռների հետ, զվարճանալ, տեսնել ներկայացումներ, տարբեր միջոցառումներ»,- նշել է Կախա Կալաձեն։

Բացի այդ, մայրաքաղաքի քաղաքապետը շնորհավորել է բնակիչներին Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ և մաղթել ամենայն բարիք։

Նմանատիպ