Թբիլիսիի սակրեբուլոյի անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախաձեռնությամբ, Դիմիտրի Ղիփիանիի անվան դահլիճում, այսօր տեղի է ունենալու մայրաքաղաքում 6 փողոցին, ապրիլի 9-ին զոհված կանանց անունը շնորհելու մասին հանրային քննարկում:
Սակրեբուլոյի մամուլի ծառայության լրատվությամբ, օրակարգում նախատեսված է, Թբիլիսիում Չուղուրեթիի շրջանում, Ալեքսանդր Ղանչելիի փողոցի մոտ գտնվող անանուն փողոցը անվանվի ապրիլի 9-ին զոհված Մզիա Ջինճարաձեի անունը: Չուղուրեթիի շրջանի, Ռեխի I փողոցի մի մասը կոչվելու է Թամունա Դոլիձեի անվամբ, Չուղուրեթիի շրջանի, Ռեխի II փողոցը Մանանա Լոլաձեի և III -ը Մանանա Լոլաձեի: Չուղուրեթիի շրջանի, Ռեխի փողոցին հարակից անանուն փողոցը կկոչվի Էլիսո Ճիպաշվիլիի անվամբ, իսկ Չուղուրեթիի շրջանի, Մախաթայի վերելքի մոտ գտնվող անանուն փողոցը Թամար Մամուլաշվիլիի անվամբ:
Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 30 տարի: 1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր: