«Թբիլիսի փրայդի» հակառակորդների և իրավապահների միջև բախման ընթացքում վարչական կարգով ձերբակալվել է 20 մարդ
«Թբիլիսի փրայդի» հակառակորդների և իրավապահների միջև բախման ընթացքում վարչական կարգով ձերբակալվել է 20 մարդ:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեցին ՆԳՆ-ից:
Իրավիճակը մի քանի անգամ սրվել է այն տարածքի մոտ, որտեղ անցկացվել է «Թբիլիսի փրայդի» շաբաթյակի առաջին միջոցառումը:
Ուլտրանացիոնալիստական խմբերի ներկայացուցիչները փորձեցին հասնել այն վայրը, որտեղ «Թբիլիսի փրայդի» կողմից նախատեսված էր ֆիլմի ցուցադրությունը:
Ավելի ուշ, «Թբիլիսի փրայդի» շաբաթյակի առաջին միջոցառումից հետո, իրավապահների և փրայդի հակառակորդների միջև տեղի ունեցավ ևս մեկ բախում: