«Թբիլիսի Էներջի». Տարածված տեղեկատվությունը, թե իբր երկու երիտասարդի մահվան պատճառը գազի արտահոսքն է, չի համապատասխանում իրականությանը

16:25, 04.04.2026

«Թբիլիսի Էներջի» ընկերությունը հայտարարություն է տարածում։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, տարածված տեղեկությունը, թե իբր երկու երիտասարդների մահվան պատճառը գազի արտահոսքն է, չի համապատասխանում իրականությանը։

«Երկու երիտասարդների մահվան հետ կապված տարածված տեղեկատվությունը, թե պատճառը գազի արտահոսքն է, չի համապատասխանում իրականությանը։ Կարևոր է իմանալ, որ նման դեպքերի ժամանակ չճշտված վարկածների տարածումը սխալ է։

«Թբիլիսի Էներջիի» մասնագետների կողմից դեպքի վայրի ստուգման արդյունքում շմոլ գազի (CO) կամ գազի արտահոսքի հետքեր չեն հայտնաբերվել, հետևաբար՝ նշված դեպքը կապ չունի գազի հետ», – ասված է «Թբիլիսի Էներջիի» հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Թբիլիսիում՝ բնակելի բնակարանում, մահացած են գտել երիտասարդ ամուսինների։

Նմանատիպ