Թայվանի Արտաքին Գործերի Նախարարություն - Թայվանը ինքնիշխան և անկախ ժողովրդավարական պետություն է և չի ենթարկվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը
Թայվանը ինքնիշխան և անկախ ժողովրդավարական պետություն է և չի ենթարկվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, հայտարարել է Թայվանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով Դոնալդ Թրամփի Չինաստանին ուղղված հայտարարությանը։
Թայվանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Սպիտակ տան ղեկավարի կողմից Պեկին կատարած այցի ժամանակ արված հայտարարությանը, որտեղ լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կօգնի Թայվանին չինական ներխուժման դեպքում, Թրամփը պատասխանել է, որ «չի ցանկանում, որ որևէ մեկը անկախանա»։
Բացի այդ, Թայվանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է զենք վաճառի կղզուն, քանի որ դա կարևոր է Թայվանի անվտանգության համար։
«ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը ոչ միայն Վաշինգտոնի անվտանգության պարտավորությունն է, որը հստակորեն ամրագրված է Թայվանի հարաբերությունների մասին օրենքում, այլև տարածաշրջանային սպառնալիքների դեմ համատեղ զսպման մի ձև», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ինչպես գրում է Politico-ն, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի ճանաչում ինքնավար կղզին, Պեկինը շարունակում է քննադատել Վաշինգտոնին Թայվանին զենք վաճառելու համար։