Թայլանդի հարավային մասում, ոստիկանության պահակակետի վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ
Թայլանդի հարավային մասում, հիմնականում մահմեդականներով բնակեցված Յալա նահանգում, ոստիկանության պահակակետի վրա ապստամբների հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ:
Զոհերի թվում են ոստիկանության սպա և գյուղի պաշտպան կամավորները:
Սա վերջին մեկ տարում տարածաշրջանի ամենաարյունալի հարձակումն է:
Հարձակվողները կիրառել են պայթուցիկ սարքավորումներ և հրազեն:
Թայլանդի հարավային մասում 2004 թվականից ի վեր ապստամբների գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 7 հազար մարդ: