Թաթարստանի և Սարատովի մարզերում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել Կազանի, Սարատովի, Նիժնեկամսկի, Ուլյանովսկի և Պենզայի օդանավակայաններում
Թաթարստանի և Սարատովի մարզերում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել Կազանի, Սարատովի, Նիժնեկամսկի, Ուլյանովսկի և Պենզայի օդանավակայաններում

Թաթարստանի և Սարատովի մարզերում ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներից հետո Ռուսաստանի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել Կազանի, Նիժնեկամսկի, Ուլյանովսկի և Պենզայի օդանավակայաններում։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սահմանափակումը վերաբերում էր նաեւ Սարատովի օդանավակայանին, սակայն այժմ հանվել է։

Ի գիտություն, ուկրաինացիները անօդաչու սարքերով հարձակվել են Ռուսաստանի Թաթարստանի և Սարատովի մարզերի արդյունաբերական ձեռնարկությունների վրա։ Ըստ տեղեկությունների՝ լայնածավալ հրդեհ է բռնկվել Կազան Օրգսիտեզ գործարանի մոտ։ Գործարանը բարձր ամրության պոլիկարբոնատների և պլաստմասսաների միակ արտադրողն է, ինչպես նաև բարձր և ցածր խտության պոլիէթիլենի խոշորագույն արտադրողներից մեկը երկրում։ Տեղեկություններ կան, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել ոչ թե բուն գործարանում, այլ հեղուկ գազի բազայում։ Սոցցանցերում ասվում է, որ ձեռնարկության տարածքում երեք տանկ է այրվում։ Բացի այդ, Սարատովի մարզի Էնգելս քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինի խոսքով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն։