Տատա Խվեդելիանի. Մենք պայքարում ենք «Վրացական երազանքի» ընտրողների թիվը նվազեցնելու համար, մինչ օրս մենք որևէ ծրագիր չենք ստացել այս առումով բոյկոտը սատարող կուսակցություններից
Տատա Խվեդելիանի. Մենք պայքարում ենք «Վրացական երազանքի» ընտրողների թիվը նվազեցնելու համար, մինչ օրս մենք որևէ ծրագիր չենք ստացել այս առումով բոյկոտը սատարող կուսակցություններից

Ցանկացած հիստերիկ մթնոլորտի ֆոնին, որը տարբեր կուսակցություններ կազմակերպում են, մենք դեռ մնում ենք այս պայքարում և պայքարում ենք ընտրողների ձայների համար։ Մենք պայքարում ենք նրա համար, որ «Վրացական երազանք» կուսակցության մեծաքանակ ընտրողը նվազի, – այս մասին հայտարարել է «Գախարիա – Վրաստանի համար» կուսակցության անդամ Տատա Խվեդելիանին։

Խվեդելիանին արձագանքել է այն տեղեկությանը, համաձայն որի՝ ԿԸՀ-ին տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու դեպքում հերթական համար տրամադրելու խնդրանքով դիմել է յոթ քաղաքական միավորում։

«Եթե նրանք չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, ապա ինչո՞ւ են դիմել։ Այստեղ տեղ չունի խոսք վերընտրությունների կամ 2028-ի ընտրությունների մասին, քանի որ այս մարդիկ մշտապես հայտարարում են, թե ներկայիս իրավիճակում ընտրությունները միջոց չեն որևէ բան փոխելու մեր երկրում։ Եթե այս ամենը իրենց պետք չէ, ինչու՞ են դիմում ներկայացնում։ Մեզ համար բոլոր կուսակցությունների ընտրողները հավասարապես կարևոր են, հենց դրա համար էլ մենք մասնակցում ենք այս պայքարին, հենց դրա համար էլ, ցանկացած ճնշման, ցանկացած հիստերիայի պայմաններում, որը կազմակերպում են տարբեր կուսակցություններ, մենք մնում ենք պայքարում և պայքարում ենք ընտրողների ձայների համար։ Մենք պայքարում ենք՝ ցույց տալու համար, թե ինչ վիճակում է մեր երկիրը «Վրացական երազանք»–ի և «Ազգային շարժում»–ի պատճառով։ Մենք պայքարում ենք՝ որպեսզի նվազեցնենք «Վրացական երազանք» կուսակցության ընտրողների մեծ քանակը։ Բոյկոտի կողմնակից կուսակցություններից մենք մինչ այժմ ոչ մի պլան կամ տեղեկություն չենք ստացել այս հարցով։ Ընդհանրապես չգիտենք՝ ինչ են նախատեսում, ինչպես են պատրաստվում ստիպել ռեժիմին գնալ զիջումների՝ քաղբանտարկյալների հարցում դիրքորոշում ընդունել, վերընտրություններ անցկացնել։ Այս գործընթացում ամենահետաքրքիրն այն է, որ այսօր ամենից շատ համընկնում են «Վրացական երազանք»–ի և «Ազգային շարժում»–ի դիրքորոշումները», – հայտարարել է Տատա Խվեդելիանին։