Թամար Ժվանիայի և «Վրացական երազանքի» համար մեր այստեղ գալը շատ թանկ կնստի. Գիգա Մաքարաշվիլի
«Ամոթ է» շարժումը հանրահավաք-ներկայացում է անցկացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Ցուցարարները Թամար Ժվանիայի համար ԿԸՀ-ի շենքի մոտ են տարել խորհրդանշական նվերներ՝ մաթեմատիկայի գիրք և հաշվիչ:
Ըստ շարժման անդամ Գիգա Մաքարաշվիլիի, ընտրությունները կեղծելը թանկ կնստի Թամար Ժվանիայի ու «Վրացական երազանքի» համար:
«ԿԸՀ-ի մոտ գալը նշանակում է, որ ընտրությունները կեղծել է, ստել, մեր ձայները գողացել են: Թամար Ժվանիայի ու «Վրացական երազանքի» համար այստեղ մեր գալը շատ թանկ կնստի: Գրեթե բոլոր քաղաքներում ցույցեր են: Մենք շատենք զսպել, շատ բան ենք սովորել, որ ամբողջ տարվա ընթացքում ատամներով բերեյինք այս գործընթացը մինչև ընտրություններ, որ ընտրությունների ճանապարհով փոխեինք կառավարությունը, բայց Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում այս ամենը, այնպես որ դա շատ թանկ կնստի»,- հայտարարել է Գիգա Մաքարաշվիլին: