Ալեկո Էլիսաշվիլին հայտարարում է, որ ընդդիմությունը պատրաստ է հանդիպել ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի ներկայացուցիչների հետ
Ալեկո Էլիսաշվիլին հայտարարում է, որ ընդդիմությունը պատրաստ է հանդիպել ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի ներկայացուցիչների հետ

Մենք առաջարկում ենք խաղաղ լուծում, թող դուրս գա պատասխանատու անձը, թող գա Թամար Ժվանիան և նա, ով պատասխանատում է ՆԳՆ-ի կողմից, եկեք խոսենք, – այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը, Ալեկո Էլիսաշվիլին:

Ալեկո Էլիսաշվիլին դիմել է ԿԸՀ-ի ներկայացուցիչներին և ՆԳ նախարարությանը, որ նրանք պատրաստ են խաղաղ բանակցությունների:

«Մենք առաջարկում ենք իրավիճակի խաղաղ կարգավորում: Մի քանի մարդ ներս մտնենք, թող մի քանի մարդ դուրս գա ձեր կողմից ու մեջտեղում խոսենք ու լիցքաթափենք այս իրավիճակը, մենք առաջարկում ենք խաղաղ ելք: Թող դուրս գա պատասխանատու անձը, թող գա Թամար Ժվանիան և նա, ով պատասխանատում է ՆԳՆ-ի կողմից, եկեք խոսենք: Այստեղ մարդիկ կան, և դուք մարդիկ եք, դուք վրացիներ եք, և մենք ՝ նույնպես: Մի լարեք իրավիճակը: Եկեք խոսենք, կազմակերպեք միջանցք: Ես ձեզ խոստանում եմ, որ այս միջանցքով երեք մարդուց ավել չի մտնի»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին: