Թամար Խուլորդավան հանդիպել է Հայաստանի պատվիրակությանը՝ Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում
Թամար Խուլորդավան հանդիպել է Հայաստանի պատվիրակությանը՝ Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում

Վրաստանի խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավան հանդիպել է Հայաստանի պատվիրակությանը:

Հանդիպումն ընթանում է Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Այդ նպատակով Վրաստանում են Եվրախորհրդարանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի խորհրդարանական ներկայացուցիչները:

Կողմերը զրուցել են Եվրոպայի հետ ինտեգրման և այն ապագա քայլերի մասին, որոնք կնպաստեն Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը:

Երկկողմ հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև հարևան երկրների միջև փոխգործակցությանը և ապագա հեռանկարներին:

«Մեր հարևան պետության հետ կարևոր են երկկողմ հարաբերությունները: Բացի այդ, քննարկել ենք եվրոպական ինտեգրման ուղղությամբ նախատեսված քայլերը: Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս Եվրամիության հետ կնքել է փոխգործակցության համաձայնագիր և մենք մեր փորձը կիսել ենք նրանց հետ»,- հայտնել է Թամար Խուլորդավան՝ Առաջին ալիքի հետ զրույցում: