Թամար Իոսելիանին հայտարարում է, որ ծովահեններից փրկված 4 վրացի ծովագնացներն այժմ անվտանգ վայրում են
Ծովահենների կողմից ձերբակալված վրաց ծովագնացների վերաբերյալ ծովային տրանսպորտի գործակալությունն ակտիվ աշխատում է արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական գերատեսչությունների հետ, սակայն այս պահի դրությամբ ծովագնացների անվտանգությունից ելնելով, մանրամասները չենք կարող բարձրաձայնել,- հայտարարում է Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Թամար Իոսելիանին:
Իոսելիանիի փոխանցմամբ, նավում մնացած չորս վրացի ծովագնաց արդեն անվտանգ վայրում է: Հետագայում կսկսվի նրանց Վրաստան վերադարձի գործընթացը:
«Նավի սեփականատերը պատասխանատվության մեծ զգացում ունեցող անձ է: Նա արդեն վարձակալել է ճգնաժամների կառավարման խումբ, որն աշխատում է ծովագնացների հարցով: Ինտենսիվ ներգրավված են ինչպես գործակալությունը, այնպես էլ՝ արտաքին գործերի նախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները: Ինչ վերաբերում է նավում մնացած 4 վրացի ծովագնացներին, նրանք այսօր մուտք կգործեն Լոմեի նավահանգիստ և կսկսվի վերադարձի գործընթացը»,- հայտարարել է Թամար Իոսելիանին:
Երեկ տարածվել էր տեղեկություն, որ Նիգերիայում ծովահենները ձերբակալել են 10 ծովագնացի, որոնցից 9-ը Վրաստանի քաղաքացի է: