Թամար Իոսելիանի. Անակլիայի խորջրյա նավահանգիստը կլինի տարածաշրջանի առաջատար ռազմավարական օբյեկտը

16:15, 18.07.2026

Այսօրվա դրությամբ աշխատում ենք Անակլիայի խորջրյա նավահանգստի գլխավոր հատակագծի վերանայման ուղղությամբ, – հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին, ով աշխատանքային այցով գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում։

Նախարարի տեղակալի պարզաբանմամբ՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի գլխավոր հատակագծի փոփոխումը շատ կարևոր է։

«Եղանք Ռոտերդամի նավահանգստում, որտեղ ծանոթացանք ինչպես նշված նավահանգստի օպերատորական գործունեությանը, այնպես էլ մուլտիմոդալ տերմինալին, որտեղ բազմաթիվ տեսակի բեռների բեռնաթափում և բեռնում է կատարվում։ Ծանոթացանք, թե ինչպես են գործում նշված տերմինալները, ինչպիսին է դրանց արդյունավետությունը և ինչ համակարգեր են ներդրված։ Այսօրվա դրությամբ աշխատում ենք Անակլիայի խորջրյա նավահանգստի գլխավոր հատակագծի վերանայման ուղղությամբ։ Գլխավոր հատակագծի փոփոխումը շատ կարևոր է, քանի որ պետք է հաշվի առնենք շուկայի և երկրների առևտրային շահերը։ Այդ իսկ պատճառով կարևոր է ինչպես երկաթուղային, այնպես էլ ցամաքային և ծովային ենթակառուցվածքների այնպիսի համադրումը, որը կլինի արդյունավետ և արագ շահագործման համար։ Անակլիայի խորջրյա նավահանգիստը կլինի տարածաշրջանի առաջատար ռազմավարական օբյեկտը», – նշել է Թամար Իոսելիանին։

Նմանատիպ