Թամար Չուգոշվիլի. Ցանկանում եմ հույս ունենալ, որ ընդդիմությունը կկարողանա իր մեջ գտնել ուժ՝ աջակցելու փոփոխություններին, որոնք պահանջում էր
Ցանկանում եմ հույս ունենալ, որ ընդդիմությունը կկարողանա իր մեջ գտնել ուժ՝ աջակցելու փոփոխություններին, որոնք պահանջում էր,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: Նրա մեկնաբանմամբ, ընտրական բարեփոխում իրականացնելու դեպքում վրացական քաղաքականությունում կավարտվի միակուսակցական առավելությունը:
«Բոլորս քաջ գիտենք, որ «Վրացական երազանքը» միայնակ չի կարող ընդունել այս փոփոխությունները: Դրա համար անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը և ընդդիմության ձայները՝ պարզ պատճառով: Մենք այլևս չունենք սահմանադրական մեծամասնություն և համապատասխանաբար, այս կարևոր, հեղափոխական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է քաղաքական տարբեր կուսակցությունների, մեծամասնության և ոչ մեծամասնական քաղաքական ուժերի միջև համագործակցությունը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ընդդիմությունն իր մեջ կգտնի ուժ, աջակցելու փոփոխություններին, որոնք պահանջում էր, սակայն նրանց որոշ քայլեր հուսադրող չեն»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին: