Թամար Չերգոլեիշվիլի. Դաշինքում բախում չկա, Սաակաշվիլիի ջղաձգումները միայն Սաակաշվիլիի և նրա կուսակցության խնդիրն են
Ով մերժում է դաշինքի ռազմավարությունն ու կանոնները, իրեն դնում է դաշինքից դուրս և զբաղվում է ինքնամարգինալացմամբ, – այս մասին սոցիալական ցանցերում գրում է «Ընդդիմադիր դաշինքի» անդամ և «Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդ Թամար Չերգոլեիշվիլին։
Նրա խոսքով՝ դաշինքում հակասություններ չկան։
«Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է, որ ես հեռանամ հեռուստատեսային ստուդիաներից։ Այս անսահմանափակ եթերաժամանակը դարձել է անտանելի։ Շնորհակալություն, առաջնորդ, ինձ արթնացնելու համար։ Հիմա, առանց իրոնիայի. կրկին կասեմ. ով մերժում է դաշինքի ռազմավարությունն ու կանոնները, իրեն դնում է դաշինքից դուրս և զբաղվում է ինքնամարգինալացմամբ։ Այսպիսով, դաշինքում իրականում հակասություններ չկան. Սաակաշվիլիի ջղաձգումները միայն Սաակաշվիլիի և նրա կուսակցության խնդիրն են», – գրում է Թամար Չերգոլեիշվիլին։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցերում գրել է. «Ոչ միայն բռնապետությունն է ճգնաժամի մեջ, այլև ընդդիմությունը՝ ամենածանր ճգնաժամի մեջ»։ Ինչպես գրում է Սաակաշվիլին, «ընդդիմությունը վերածվել է հեռուստատեսությունից և Facebook-ից խոսող քաղաքական մեկնաբանների, որոնք բաժանված են փոխկապակցված «հանգույցների»։