Թամար Բագրատիոնի. Ես երբեք չեմ միջամտում իմ ամուսնու գործերին, ում օրենքով ներում է հասնում, բոլորը կներվեն

16:27, 15.05.2026

«Ես երբեք չեմ միջամտում ամուսնուս գործերին, ում օրենքով ներում է հասնում, բոլորը կներվեն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին։

Առաջին տիկնոջը հարց են ուղղել բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված անձանց ներման վերաբերյալ։ Ինչպես ի պատասխան նշել է Թամար Բագրատիոնին, ում օրենքով ներում է հասնում, բոլորը կներվեն։

«Ես երբեք չեմ միջամտում ամուսնուս գործերին։ Ամբողջ կյանքս ծառայում եմ մարդասիրական առաքելության։ Հասկանալի է, որ երիտասարդների ներում են պահանջում, և ում օրենքով ներում է հասնում, բոլորը կներվեն։ Ոչինչ չեմ կարող ասել»,- նշել է Թամար Բագրատիոնին։

Նմանատիպ