Թամար Արչուաձե. Այսօրվանից, բացի ավտոբուսներից և տաքսիներից, ուղևորներն արդեն հնարավորություն ունեն երկաթուղով ժամանել Քութաիսիի միջազգային օդանավակայան
Վրացական երկաթուղու մարդատար գնացքներին այսօրվանից ավելացել է նոր կանգառ՝ Քութայիսի օդանավակայանի կայարան։ Միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վերականգնված կայարանն այսօր ընդունել է Քութայիսիի օդանավակայանի առաջին ուղևորներին։
Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեի խոսքով, նախագիծը կարևոր է, քանի որ շարժունակությունը դեպի օդանավակայան էլ ավելի կավելանա։
«Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ այսօրվանից բացի ավտոբուսներից ու տաքսիներից, ուղևորներն արդեն հնարավորություն ունեն երկաթուղով գալ Քութայիսիի միջազգային օդանավակայան։ Սա թույլ է տալիս ուղևորներին օգտագործել բոլոր հասանելի փոխադրամիջոցները՝ հարմարավետ ժամին և հարմարավետ տրանսպորտով օդանավակայան մեկնելու համար»,- ասել է Թամար Արչուաձեն։
Վերականգնված կայարանից մինչև Քութայիսիի միջազգային օդանավակայան հեռավորությունը մեկ կիլոմետր 800 մետր է, որը 5 րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջում։ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան ուղևորներին առաջարկում է փոխադրման անվճար ծառայություն կայարանից օդանավակայան և հակառակը: Այսօրվանից բոլոր ուղևորները, ովքեր երկաթուղային տոմսարկղում կներկայացնեն Քութայիսիի օդանավակայանից իրենց տոմսը, Թբիլիսիից, Զուգդիդիից, Բաթումիից, Փոթիից և Օզուրգեթիից անվճար կմեկնեն Քութայիսի օդանավակայան, իսկ օդանավակայանից՝ Թբիլիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի և Օզուրգեթի։ Ակցիան գործում է մինչև մայիսի 7-ը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։