«Թալիբանը» ենթադրվում է Բաղրամի ավիաբազայի հսկողությունը հանձնել է ԱՄՆ-ին

14:37, 08.04.2025

Պակիստանցի լրագրող Զարկ Շաբաբի խոսքով՝ թալիբները ենդադրվում է, որ Բագրամ ավիաբազայի հսկողությունը հանձնել են ԱՄՆ-ին։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ներառյալ C-17-ը, իբր վայրէջք են կատարել բազայում, որտեղ նրանք առաքել են ռազմական տեխնիկա և բերել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ գործակալության փոխտնօրենի ժամանումը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ հետախուզության զգալի շահերի մասին։

Բագրամ ավիաբազան ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կենտրոնն էր Աֆղանստանում 20-ամյա հակամարտության ընթացքում, և դրա նկատմամբ վերահսկողությունը փոխվեց այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին ավիաբազան 2021 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի քաոսային դուրսբերումից հետո:

«Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը վերջերս արած հայտարարության մեջ հերքել է Բագրամ ավիաբազայում ամերիկյան ռազմական ինքնաթիռի վայրէջքի մասին տեղեկությունը՝ այն որակելով որպես քարոզչություն:

Թալիբանի խոսնակն ընդգծել է, որ թալիբները թույլ չեն տա օտարերկրյա ռազմական ներկայություն Աֆղանստանում։

Նմանատիպ