Թակո Չարկվիանին մանդատայինների կողմից հեռացվել է Միխեիլ Սաակաշվիլիի դատական նիստից
Թբիլիսիի քաղաքային դատարանում, բյուջետային միջոցների յուրացման գործով ընթացող Միխեիլ Սաակաշվիլիի դատական նիստից, մանդատայինները հեռացրել են «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահ Թակո Չարկվիանիին: Թակո Չարկվիանին դատախազներին դավաճան է անվանել:
«Հանրային ծառայողին դավաճան անվանելը դժվար լսելի բան է»,- ասել է դատավոր Բադրի Կոճլամազաշվիլին։
Դատարանի դահլիճից դուրս գալուս, Թակո Չարկվիանին ներկայիս դատական գործընթացը ամոթալի է անվանել։