Թաիլանդում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է առնվազն ութ, վիրավորվել՝ 25 մարդ
Թաիլանդում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ինչի հետևանքով ավտոբուսը հրդեհվել է։ Տեղական փրկարարական ծառայությունները հայտնել են, որ 25 մարդ վիրավորվել է։
Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը և փրկել վիրավորներին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Բանգկոկում։ Գնացքից և ավտոբուսից բացի, հրդեհը տարածվել է նաև մեքենաների և մոտոցիկլետների վրա։
Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։