Թաիլանդի խորհրդարանն ընտրել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետին
Թաիլանդի խորհրդարանը նոր ղեկավար է ընտրել Պաետոնգտարն Չինավատային՝ նախկին վարչապետ Թաքսին Չինավատրայի դստերը։
Թաիլանդի նորագույն պատմության մեջ 37-ամյա Պաետոնգտարն Չինավաթան դարձավ ամենաերիտասարդ վարչապետը, 491 պատգամավորներից 319-ը պաշտպանեցին նրան, 145-ը դեմ էին։
Երկու օր առաջ Թաիլանդի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել պաշտոնանկ անել երկրի վարչապետ Սրետա Թավիսինին։ Դատարանի որոշմամբ՝ Սրետա Տավիսինը խախտել է «էթիկայի կանոնները», երբ նախարարների կաբինետում նշանակել է նախկինում դատապարտված փաստաբանին։