Թաիլանդի սահմանադրական դատարանը պարզել է երկրի վարչապետի կողմից սահմանադրության խախտումը և կարգադրել նրան հեռացնել պաշտոնից։
Թաիլանդի Սահմանադրական դատարանը բացահայտել է երկրի վարչապետ Սրետա Թավիսինի կողմից սահմանադրության խախտումը և վերջինիս կարգադրել է լքել ել պաշտոնը։
Այս մասին գրում է BBC -ն։
Դատարանի որոշմամբ՝ Սրեետա Թավիսինը խախտել է «էթիկայի կանոնները», դատվածութ՛ուն ունեցող նախկին փաստաբանին պաշտոնի է նշանակել նախարարների կաբինետում։
Սահմանադրական դատարանի ինը դատավորներից հինգը կողմ են արտահայտվել որոշմանը։ Ինչպես գրում է BBC -ն, դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
62-ամյա Սրեետա Թավիսինը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է գրեթե մեկ տարի։ Վերջին 16 տարվա ընթացքում նա երրորդ վարչապետն է, ում պաշտոնանկ է արել Սահմանադրական դատարանը։