Թաիլանդը գործարկել է առանց վիզայի ռեժիմ Վրաստանի քաղաքացիների համար
Թաիլանդը հուլիսի 15-ից սկսել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։
Թաիլանդը 60-օրյա առանց վիզայի ռեժիմ է սահմանել 93 երկրների քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար։
Ըստ Թաիլանդի ներքին գործերի նախարարության խոսնակ Թրաիսուլի Թրայսորանակուլի, վիզային քաղաքականության թարմացումը նպատակաուղղված է ավելի շատ օտարերկրյա այցելուների ներգրավմանը, այդ թվում՝ ճանապարհորդությունների խթանմանը: