«Հագիբիս» թայֆունը սպառնում է ռեգբիի հանդիպումներին և Ճապոնիայի գրան պրիին
Ֆորմուլա 1-ի ղեկավարությունը ուշադիր հետևում է Ճապոնիայի հարավում մոլեգնող հզոր թայֆունին, որը հնարավոր է հանգստյան օրերին առաջացնի ուժեղ քամի և անձրևներ:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը «Հագիբիս» թայֆունը համարում է ամենավտանգավոր: Եթե հաստատվեն օդերևույթաբանների կանխատեսումները, ապա կիրակի օրը նախատեսված Ճապոնիայի գրան պրին չի կայանա:
Հագիբիս թայֆունին հետևում են նաև ռեգբիի աշխարհի գավաթի կազմակերպիչները: Սպորտի այս տեսակում հանդիպման հետաձգման պատճառով գրանցվում է ոչ ոքի, սակայն Իռլանդիայի և Սամոայի միջև կայանալիք հանդիպմանը, իռլանդացիները 1/4-րդ եզրափակիչ անցնելու համար պետք է հաղթանակ տանեն բոնուս միավորով:
Նախկինում վատ օդերևութաբանական պայմանները նույնպես ազդեցություն են ունեցել Ճապոնիայի գրան պրիի վրա: Օրինակ 2014 թվականին Ֆորմուլա 1-ի Ճապոնիայի գրան պրին դադարեցվել է ժամանակից շուտ, քանզի թաց ճանապարհին, ֆրանսիացի Ժյուլ Բիանկին կորցրել է բոլիդի կառավարումը, ենթարկվել վթարի և գլխի հատվածում ստացած լուրջ վնասվածքի պատճառով, մահացել է 9 ամիս անց:
Ճապոնիայի գրան պրին տեղի է ունենալու հոկտեմբերի 13-ին: