2020 թվականի Չինաստանի գրան պրին չի կայանա
2020 թվականի Չինաստանի գրան պրին չի կայանա

Ֆորմուլա 1-ի 2020 թվականի օրացույցը կլինի մեկ մրցավազքով պակաս: Շանհայի սպորտի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ բոլոր մարզական իրադարձությունները հետաձգվել են մինչև կորոնավարակի համաճարակի ավարտը:

Այսպիսով, Չինաստանի գրան պրին պաշտոնապես չեղյալ է հայտարարվել: Դրա հետ մեկտեղ, ավտոսպորտի միջազգային դաշնությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

Չինաստանի գրան պրին անց է կացվելու ապրիլի 19-ին: