Թիվ 51 հանրային դպրոցի տարածքում սպանության գործով երկու անձ ենթարկվել է քրեական պատասխանատվության
Թիվ 51 հանրային դպրոցի տարածքում սպանության գործով երկու անձ ենթարկվել է քրեական պատասխանատվության

Թբիլիսիի դատախազությունը, Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, կանխամտածված սպանություն իրականացնելու մեղադրանքով քրեական պատասխանատվության է ենթարկել երկու մարդու:

Գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ ասված է.

«Քաղաքացի Գ. Բ-ին մեղադրանք է ներկայացվել  քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երկրորդ բասի «Բ» կետով, իսկ քաղաքացի Գ. Ջ-ն մեղադրվել է նույն հոդվածով հեռակա, քանզի վերջինս գտնվում է փախուստի մեջ:

Հետաքննությամբ պարզվել է, որ 2017 թ. դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամերին Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին  դասամիջոցի ժամանակ զուգարանում դիմավորել է 6 բարձրդասարանցի, որոնցից մեկը նրանց ուղղությամբ պահել է պնեմատիկ զենք, որին հետևել է լեզվակռիվ:

Վեճի ժամանակ բարձրդասարանցիներից մեկը 9-րդ դասարանի աշակերտներին ասել է, որ դասերի ավարտից հետո նրանք կհանդիպեն դրսում: Միջադեպից անմիջապես հետո Ա. Ս-ն, ելնելով այն բանից, որ նրա հետ առճակատման մեջ գտնվողները տարիքով մեծ էին դիմել է անչափահաս բարեկամ Մ. Կ-ին և պատմել դեպքի մասին:

Նույն օրը, մոտավորապես ժամը 14:00-ին, քաղաքացի Մ. Կ-ն  ընկերների հետ միասին գնացել է թիվ 51 հանրային դպրոց, որտեղ նրանց են միացել 9-րդ դասարանցի աշակերտները: Դպրոցում հավաքվել են նաև 11-րդ դասարանցիները աջակիցների հետ միասին: Իրավիճակը պարզելու նպատակով երիտասարդները տեղափոխվել են Խորավայի փողոցում գտնվող շենքերից մեկի բակ: Դեռահասների միջև սկսված լեզվակռիվը վեր է ածվել ֆիզիկական դիմակայության: Կռվին մասնակից Գ. Ջ-ն, ով գիտակցել է, որ դիմակայության մասնակիցները անչափահասներ են կանխամտածված բազմաթիվ հարվածներ է հասցրել դանակով Դ. Ս-ին, իսկ մեկ այլ կռվի մասնակից Գ. Բ-ն կանխամտածված դանակով վնասվածքներ է հասցրել Լ. Դ-ին, որից հետո նրանք հեռացել են դեպքի վայրից:

Ստացված վնասվածքների արդյունքում, Լ. Դ-ն մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ Դ. Ս-ն հիվանդանոց տեղափոխելուց մեկ օր անց:

Իրավապահներին հաջողվել է դեկտեմբերի 2-ին ձերբակալել հանցագործությանը մասնակիցներից մեկին, և նրան ներկայացվել է կանխամտածված սպանություն իրականացնելու մեղադրանք: Իսկ մյուս մասնակցին, ով այս պահին գտնվում է որոնման մեջ մեղադրանք է ներկայացվել հեռակա: Այս փաստը հաստատվում է բազմաթիվ վկաներին հարցաքննելուց հետո, ինչպես նաև հայտնաբերված սպանության գործիքներով, որոնք հայտնաբերվել են սպանության վայրում:

 

Հասարակության բարձր հետաքրքրությունը նախատեսելով ցանկանում ենք նաև արձագանքել սոցիալական ցանցերով տարածված լրատվությանը, իբր սպանություն իրականացնողներից մեկի ընտանիքի անդամը դատախազության աշխատակից է: Ցանկանում ենք հաստատմամբ ասել, որ կռվին մասնակից ոչ մեկի ընտանիքի անդամը դատախազության աշխատակից չէ: