Վրաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանը նշելու առիթով, Թբիլիսիում կանցկացվեն հունգարական մշակույթի օրեր:
Միջոցառման կազմակերպիչը Վրաստանում Հունգարիայի դեսպանատունն է: Հունգարական մշակույթի օրերի և ծրագրի մասին խոսել են մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկօրյա ծրագիրը ներառում է հունգարական ավանդական երաժշտության համերգ և ժամանակակից և դասական հունգարական նկարիչների աշխատանքների ցուցահանդես:
Թբիլիսիում հունգարական մշակույթի օրերին նվիրված միջոցառումները կանցկացվեն դեկտեմբերի 4-5-ին: