Թբիլիսիի սակրեբուլոյում հաստատել են մայրաքաղաքի 2017 թվականի բյուջե մտցվելիք փոփոխությունները

Թբիլիսիի սակրեբուլոյի արտահերթ նիստին հաստատել են մայրաքաղաքի 2017 թվականի բյուջե մտցվելիք փոփոխությունները: Ինչպես մեկնաբանել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն նիստին, մայրաքաղաքի 2017 թվականի բյուջե մտցվելիք փոփոխությունները մտցվել են քաղաքապետարանի կառուցվածքային միավորների և շրջանի գամգեոբաների հավելյալ պահանջների և ծրագրերի շրջանակներում ստացված խնայողության բաշխման մասին ընդունված առաջարկը հաշվի առնելով:

Նրա խոսքով, բյուջեում խնայողությունը ստացվել է տարվա ընթացքում հայտարարված մրցույթներից և կատարված աշխատանքներից: