Թբիլիսիի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը: Քիչ առաջ «Դիդուբե» մետրոկայանում տեղի ունեցած փաստի պատճառով մետրոպոլիտենը աշխատում էր խափանումներով:
Ականատեսների խոսքով, մետրոյում երիտասարդ տղամարդը փորձել է ինքնասպան լինել: Ինչպես նրանք են մեկնաբանում, գնացքի մոտենալու պահին տղամարդը հատուկ ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, նա ունի կոտրվածքներ և գլխուղեղի վնասվածք:
Ականատեսները ասում են, որ տուժածը գիտակցությունը չի կորցրել և շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: