Տեխնիկապես հնարավոր է արտահերթ ընտրությունների նշանակում և մինչ այդ պետք է համաձայնության գանք կանոնակարգերի փոփոխման շուրջ, որը մեզ մասնակիորեն հասցրեց ճգնաժամի. Գիգա Բոկերիա
Տեխնիկապես հնարավոր է արտահերթ ընտրությունների նշանակում և մինչ այդ պետք է համաձայնության գանք կանոնակարգերի փոփոխման շուրջ, որը մեզ մասնակիորեն հասցրեց ճգնաժամի, – այս մասին դիվանագետների հետ հանդիպումից հետո հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան:
Բոկերիան գտնում է, որ պետք է անցկացվեն նոր նորմալ ընտրություններ:
«Երբ Իվանիշվիլին և նրա շրջապատը կգան այս գիտակցության, այդ ժամանակ իմաստ կլինի, թե ինչպես, երբ դա տեղի կունենա: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, դրա մասին խոսելն իմաստ չունի: Տեխնիկապես բացարձակապես հնարավոր է նշանակել արտահերթ ընտրություններ և մինչ այդ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի փոխել այն կանոնակարգերը, որոնք մեզ մասամբ հասցրել են այս ճգնաժամի: Ես նկատի չունեմ միայն Ժվանիայի հարցը, այլ ամբողջ շարքը ՝ սկսած քաղբանտարկյալներից: Երբ Իվանիշվիլին ուշքի կգա, այդ դեպքում արդեն տեխնիկական խնդիր է, թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Սակայն հարցի այսպես բարձրացումը, որ որևէ մեկը մտնի խորհրդարան, ես «Եվրոպական Վրաստանի» անունից կարող եմ ասել, որ դա բացառվում է:
Իվանիշվիլին զրոյական վստահություն ունի, քանի որ յուրաքանչյուր մարդ փորձ ունի: Այսպիսով, պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ, և երբ դրանք կնշանակվեն, ապա կխոսենք տեխնիկական մասի մասին: Սա երկիրը ճգնաժամից դուրս բերելու խնդիր է»,- հայտարարել է Գիգա Բոկերիան:
Այսօր առավոտից Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը և Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը առանձին առանձին հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այս պահին հանդիպումներն ավարտված են: