Տեխասում խոշոր հրդեհի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել
Տեխասում խոշոր հրդեհի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել

Տեխասում խոշոր հրդեհի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է NBC-ն։

Հրդեհը բռնկվել է Տեխաս նահանգի Ամարիլո քաղաքից հյուսիս, այրվել է 850 000 ակր տարածք և միայն 3%-ն է մեկուսացվել:

Հազարավոր մարդիկ տարհանվել են։

Այն Տեխասի պատմության մեջ 2006 թվականից ի վեր ամենախոշոր անտառային հրդեհներից մեկն է: