Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 91-ի

22:42, 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 91-ի: BBC-ի փոխանցմամբ՝ Քերի շրջանն ամենաշատն է տուժել, զոհվել է 75 մարդ, այդ թվում՝ 27 երեխա: Նրանք գտնվում էին Գվադալուպե գետի ափին գտնվող քրիստոնեական ամառային ճամբարում:

Այս պահին Տեխասի մի քանի շրջաններում դեռևս ուժի մեջ են ջրհեղեղի մասին նախազգուշացումները:

Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթվա վերջում կայցելի Տեխաս:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Տեխասում տեղի են ունեցել ուժեղ ջրհեղեղներ: Փրկարարական և որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են:

Նմանատիպ