Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, 25 երեխա համարվում է անհետ կորած

10:15, 05.07.2025

Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, 25 երեխա համարվում է անհետ կորած։ Տեղեկությունը տարածել է Տեխասի տեղական իշխանությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում տեղի ունեցածը անվանել է «շոկային» և «սարսափելի» իրադարձություններ։

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով՝ դաշնային իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել նահանգին բնական աղետի հետևանքների դեմ պայքարում։

Նա նշել է, որ ջրհեղեղի հետևանքով անհետ կորածների որոնողական գործողությունները շարունակվում են։ Գործողություններին մասնակցում են 5 ուղղաթիռ, բարձր անցանելիություն ունեցող մեքենաներ և փրկարարներ։ Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներին հաջողվել է տարահանել ավելի քան 200 մարդ աղետի գոտուց։

Ջրհեղեղի հետևանքով ողողվել են ավտոմայրուղիները, վնասվել են կամուրջներ, քամին տապալել է ծառեր։

Աղետի հետևանքով նահանգում վնասվել են հեռահաղորդակցության գծերը, ինչը դժվարացնում է բազմաթիվ մարդկանց հետ կապ հաստատելը։ Տեխասի նահանգի մի քանի շրջաններ հայտարարվել են աղետի գոտի։

Նմանատիպ