«Telegraph» - Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմի փոխարեն Իրանի նախագահը ցանկանում է հարձակվել տարածաշրջանում թաքնված Մոսադի լրտեսական բազաների վրա
Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմի փոխարեն Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկյանը ցանկանում է հարձակվել տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանում և Իրաքյան Քրդստանում, Մոսադի թաքնված լրտեսական բազաների վրա։ Այդ մասին գրում է բրիտանական «Telegraph»-ը։
Ըստ հրապարակման՝ Իրանի նորընտիր նախագահը հակադրվում է «Հեղափոխության պահապանների կորպուսի» ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են ռմբակոծել Թել Ավիվն ու իսրայելական այլ քաղաքներ։
«Ֆեզեշկիանին առաջարկել է հարվածներ հասցնել Իսրայելի հետ կապված վայրերին՝ Ադրբեջանի Հանրապետությունում կամ [Իրաքյան] Քրդստանում։ Ասել է այս երկրներին նախօրոք տեղեկացնելու և ամբողջ դրաման ավարտելու համար: Նախագահը իրեն նվաստացած չի զգում, քանի որ դա տեղի է ունեցել նրա երդումից մի քանի ժամ անց»,- «Telegraph»-ին ասել է Մասուդ Ֆեզեշկյանի օգնականներից մեկը։
Ըստ բրիտանական հրատարակության՝ Ֆեզեշյանին մտերիմներից շատերը կարծում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի անվտանգության բացակայությունը նպատակ ուներ Ֆեզեշյանին պատերազմի մեջ ներքաշելու համար։