«Telegraph» - Բեռլինը ցանկանում է հետաձգել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, քանի որ տեսնում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի վտանգը
«Telegraph» - Բեռլինը ցանկանում է հետաձգել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, քանի որ տեսնում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի վտանգը

Բրիտանական «Telegraph»-ի փոխանցմամբ՝ Բեռլինը ցանկանում է հետաձգել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, քանի որ տեսնում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի վտանգ։ Այս մասին «Telegraph»-ի հետ զրույցում հայտնել է անանուն աղբյուրը։

Ինչպես պնդում է «Telegraph»-ի աղբյուրը, հաջորդ շաբաթ Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիան հանդես կգա կոչով, որ դաշնակիցները պետք է կենտրոնանան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա, այլ ոչ թե Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայով։

Ըստ «Telegraph»-ի՝ Բեռլինը չի ցանկանում, որ Պուտինը փորձարկի ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը, այն է՝ հավաքական պաշտպանությունը։ Այս հոդվածը նախատեսում է, որ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրի վրա նշանակում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։

Մինչ այդ ԱՄՆ նախագահը խոսել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Ջո Բայդենն ասել է, որ դա վաղաժամ է, քանի որ դաշինքում չկա միաձայն դիրքորոշում այս թեմայով։