«Տելեգրաֆ» - ՆԱՏՕ-ի հինգ հիմնական երկրներ դեմ են Մարկ Ռուտտեի՝ Ուկրաինային աջակցելու համար ՀՆԱ-ի 0.25%-ը հատկացնելու գաղափարին
«Տելեգրաֆ» - ՆԱՏՕ-ի հինգ հիմնական երկրներ դեմ են Մարկ Ռուտտեի՝ Ուկրաինային աջակցելու համար ՀՆԱ-ի 0.25%-ը հատկացնելու գաղափարին

ՆԱՏՕ-ի հինգ հիմնական երկրներ դեմ են դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի այն գաղափարին, որն առաջարկում է ՀՆԱ-ի 0.25%-ը հատկացնել Ուկրաինային։

Այս մասին հաղորդում է «Տելեգրաֆ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Ռուտտեն վերջերս խոստովանել է, որ դաշնակիցներից ՀՆԱ-ի 0.25%-ը հատկացնելու իր գաղափարը «չի աշխատի» աջակցության բացակայության պատճառով։

«Տելեգրաֆ»-ի փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ Ռուտտեի ծրագրի նախնական քննարկումների ժամանակ նրան չեն աջակցել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Կանադան։ ՆԱՏՕ-ի աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ այդ երկրները «չեն ոգևորված» Ռուտտեի գաղափարով։

Աղբյուրը չի նշել այն երկրների անունները, որոնք աջակցել են Ռուտտեի գաղափարին, բայց դրանք, հավանաբար, կլինեն Սկանդինավյան և Բալթյան երկրները, Լեհաստանը և Նիդեռլանդները։